Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արա Բաբլոյան. Հանրապետության տոնին մասնակցության առնչությամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք

Արա Բաբլոյան. Հանրապետության տոնին մասնակցության առնչությամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք
28.05.2018 | 22:10

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28-ին կազմակերպված՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին չէր մասնակցում Աժ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանել է. «Նախորդ տարիներին Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն, միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում: Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ՝ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում: Ավելին՝ երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու եռյակում: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդիրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»:

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ